Առողջ երեխա
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ՝ փոքրիկը ծծում է մատները, բացում բերանը և այդ կերպ փոքր չափով ամնիոտիկ հեղուկ է կուլ տալիս: Ծնվելուց հետո այդ զանգվածը սկսում է հեռանալ աղիներով: Եվ այդպես, նորածնի առաջին կղանքը 1-2 օր մեկոնիումն է՝ մուգ, պլաստիլինանման զանգված: Երբեմն դա անհանգստություն է պատճառում փոքրիկին, նա լալիս է, կուչուձիգ լինում:
Եթե երեխային ժամանակին մոտեցրել են մոր կրծքին, աստիճանաբար կղանքը փոխվում է՝ 3-5-րդ օրը «անցումային» կղանքը կազմված է ինչ-որ չափով դեռևս մեկոնիումից և արդեն մայրական խեժից և կաթից: Մեկոնիումը սկզբում պարունակում է թելիկներ, հետո դառնում է դեղնավուն: Առաջին շաբաթվա վերջում նորածնի կղանքը, սովորաբար, դառնում է նորմալ՝ դեղին և բավականին ջրիկ: Կարող են նկատվել գնդիկներ, մի փոքր լորձ, երբեմն նաև փոքր-ինչ կանաչավուն երանգ, բայց անհանգստանալ պետք չէ, դրա պատճառը մինչև 3 ամսականը լյարդի ֆերմենտատիվ գործունեության ոչ հասուն լինելն է և բիլիռուբինային փոխանակության առանձնահատկությունները:
Կան անհատական առաձնահատկություններ և երբեմն փոքրիկների մոտ կղանքը հաճախակի չի լինում: Ամեն դեպքում, եթե փոքրիկի աղիները չեն գործում առաջին 2 օրը, պետք է դիմել բժշկի:
3-5-րդ օրը մոր կաթն արդեն բավարար է, և փոքրիկի աղիները գործում են կանոնավոր:
Երբեմն փոքրիկի կղանքը դառնում է ջրային և գազերի պարունակությամբ։ Բժիշկներն այդ ժամանակ ենթադրում են լակտազային անբավարարություն: Բայց պատճառն այն է, որ 3 շաբաթականից մինչև 1,5 ամսականը երեխայի մոտ աճի թռիչքներ են լինում, երբ երեխան ավելի շատ է ցանկանում սնվել, իսկ մայրերին թվում է, թե կաթն անբավարար է, և նա երեխային անընդհատ մի կրծքից մյուսին է մոտեցնում: Այդպես միայն կաթի առաջին բաժինը ստանալով, փոքրիկի կղանքը դառնում է ջրիկ և գազերով: Այդ պատճառով անհրաժեշտ է թողնել, որ երեխան ուտի նույն կրծքի նաև «հետին» բաժին կաթը: Նման դեպքերում մայրերը սկսում են խմել կաթնարտադրությունը խթանող թեյեր, որոնք նույնպես նպասում է գազերի և ջրիկ կղանքի առաջացմանը: Նմանատիպ կղանք լինում է նաև, երբ կրծքին սխալ են մոտեցնում, երեխան օդ է կուլ տալիս և չի կարողանում ստանալ «հետին» կաթը:
Մայրերին անհանգստացնում է ոչ միայն կղանքի տեսքը, այլ նաև նրա հաճախականությունը: Նորմայում փոքրիկի աղիները գործում են օրը մի քանի անգամ, սովորաբար, կերակրումից հետո: Այնուամենայնիվ, որոշ երեխաների մոտ դա կարող է լինել օրը մեկ, կամ նույնիսկ մի քանի օրը մեկ անգամ: Սովորաբար, այդ փոքրիկների մոտ լինում են որովայնի թույլ մկաններ և աղիների թույլ կծկողականություն: Բայց քանի դեռ կղանքը նորմալ է, կանոնավոր, դա ախտաբանություն չի համարվում: Բժշկի պետք է դիմել միայն այն դեպքում, եթե երեխան ալերգիկ է և աղիների ուշ գործելն նպաստում է դրան:
Երեխաների մոտ 1,5-5 ամսականը դիտվում է նաև ֆիզիոլոգիական փորկապություն, կամ՝ երբ առկա է որևէ հոգեբանական որևէ խնդիր: Ահանգստանալ է պետք, երբ այդ վիճակը երկար է տևում և ուղեկցվում է երեխայի անհանգստությամբ:
Փոքրիկների կղանքը կարող է նաև կոշտ լինել և դժվարությամբ դուրս գալ: Դրա պատճառը հիմնականում սխալ կերակրումն է, ինչպես նաև պատճառ կարող են լինել մոր հիվանդությունները (վահանաձև գեղձի խնդիրներ), որոշ դեղեր (հանգստացնող և այլն):
Հավելյալ սնուցման ժամանակ (5-6 ամսական), բնականաբար, նոր սնունդ ընդունելու արդյունքում փոխվում է նաև փոքրիկի կղանքը: Պետք է չմոռանալ, որ նոր սնունդը պետք է տալ՝ աստիճանաբար ավելացնելով, սկզբում ոչ այնքան երեխային կերակրելու, որքան նրան նոր համերին սովորեցնելու համար: Յուրաքանչյուր կերակրատեսակ պետք է առանձին սկսել: Առաջին երկու օրը նոր սնունդը կարող է չմարսվել և դուրս գալ կղանքի հետ, որի պատճառը երեխայի օրգանիզմի դեռևս սովոր չլինելն է նոր կերակրին, բայց եթե դա շարունակվում է նաև 3-րդ օրը, այդ կերակուրը պետք է հանել սննդից, ընդմիջում տալ 1-2 շաբաթ, ապա նորից փորձել:
Երեխայի օրգանիզմը երբեմն ավելի ակտիվ է արձագանքում նոր սննդին, կղանքը դառնում է ջրիկ, դիտվում են փորիկի ցավեր, գուցե նաև՝ ալերգիկ ռեակցիաներ: Այդ դեպքում նույնպես պետք է ընդհատել հավելյալ կերակրումը և թողնել, որ ստամոքս-աղիքային համակարգը հանգստանա:
Սպիտակուցային սննդի ժամանակ կարող է առաջանալ փորկապություն, այդ պատճառով փոքրիկին միաժամանակ անհրաժեշտ է հեղուկներ տալ: Պետք է չշտապել նաև մսեղեն ավելացնելուց․ ոչ բոլոր երեխաներն են կարողանում լավ յուրացնել այդ սպիտակուցը, երբեմն դիտվում է փորկապություն և ծանրաբեռնվում են երիկամները:
Լավագույն տարբերակ է երեխային երկար ժամանակ կերակրել կրծքով և հավելյալ սնունդը տալ մրգերի ու բանջարեղենի տեսքով: Այդ դեպքում կխուսափեք շատ խնդիրներից:
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն